Ադրբեջանի օկուպացրած Մարտունու, Մարտակերտի շրջանների տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են Արցախին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե միջազգային դիվանագիտական դաշտում ինչպե՞ս է ընկալվում այն, որ ԼՂՀ-ն կորցրել է 800 հեկտար տարածք, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձնելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քննադատում են ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Նախ, ես ուշադիր նայել եմ, այնտեղ խոսք չկա այն մասին, որ պետք է վերանայել: Իսկ ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ Նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում