Քաղաքագետը հավանական է համարում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հավանականություն տեսնում է, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, սակայն, որ այդ հավանականությունը 100-տոկոսանոց չէ: «Ես տեսնում եմ հավանականություն, որ այսօր այդ բանաձևն ընդունվի, սակայն չեմ կաող ասել, որ դա 100-տոկոսանոց է: Համաձայն չեմ այն չափազանց լավատեսական գնահատականների հետ, թե գերմանացիներն անպաման կընդունեն այդ բանաձևը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսելու համար հարկավոր է շատ լավ տեղյակ լինել Գերմանիայի ներքին քաղաքականությանը, քաղաքական ուժերի դիրքորոշումներին, զարգացումներին՝ հասկանալու համար, թե որքանով է հավանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: «Դրա համար ես զերծ կմնամ ավելորդ գնահատականներից և կանխատեսումներից: Ինձ համար միայն հասկանալի է, որ կա հավանականություն, որը 100-տոկոսանոց չէ»,- եզրափակեց Իսկանդարյանը:
Այսօր Գերմանիայի Բունդեսթագում քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» անվանումը:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:
Գերմանիայիխորհրդարանըդեռևս2005թվականինընդունելէ1915թվականինՕսմանյան կայսրությունումհայերիզանգվածայինբնաջնջման,էթնիկզտումներիևաքսորիմասին բանաձև,որում,սակայն,նշվածչիեղել«ցեղասպանություն»եզրույթը:
Գերմանիայիդիրքորոշմանմեջշրջադարձտեղիունեցավ2015թ.ապրիլի20-ին`Գերմանիայի ԴաշնությանարտաքինգործերինախարարՖրանկ-ՎալտերՇտայնմայերիևկանցլերԱնգելա ՄերկելիխոսնակՇտեֆանԶայբերթիհայտարարություններիցհետո:ԻսկԳերմանիայի ԴաշնությաննախագահՅոահիմԳաուկնապրիլի23-ինԲեռլինիՄայրտաճարումկայացած Հայոցցեղասպանությանհիշատակիարարողությաննիրելույթումհայերիկոտորածները «ցեղասպանություն»որակեց: 2015թվականիապրիլի24-ինԲունդեսթագումքննարկմանդրվեց 1915թվականինՕսմանյանկայսրությունումհայերիՑեղասպանությունըճանաչողնորբանաձև: ՆիստըբացեցԲունդեսթագինախագահՆորբերթԼամերթը,ով1915թվականիՕսմանյան կայսրությունումտեղիունեցածպատմականդեպքերնանվանեցցեղասպանություն:Նիստի ընթացքումտարբերկուսակցականխմբակցություններիղեկավարներևսհայանպաստ հայտարարություններարեցին՝ընդունելովկատարվածը: Սակայնբանաձևիքվերակությունը հետաձգվեցանորոշժամանակով: