Հասարակական

Քյարամ Սլոյանի հայրը հպարտանում է իր հերոս որդիով

2 րոպեի ընթերցում

Քյարամ Սլոյանի հայրը հպարտանում է իր հերոս որդիով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը`Քյալաշ Սլոյանը, հպարտանում է իր հերոս որդիով: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների զրույցում Քյալաշ Սլոյանը նշեց, որ ուրախ է ու հպարտ, որ իր որդին հերոս է: Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:

«Գնացի այնտեղ, որտեղ որդիս զոհվել է: Տղերքը ծաղիկ էին դրել, գլխարկն էլ դրել ծաղկի վրա: Գնացի իր շորերը, ամանը, գդալը գտա, բերեցի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Քյարամի հայրը` ավելացնելով, որ հայրենի գյուղի դպրոցում ռազմագիտության դասարանը որդու անունով են կոչելու և նրա իրերը կդրվի դասասենյակում:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում