Բանակցությունները վերսկսելու համար հայկական կողմին պետք է կայուն և երաշխավորված զինադադար. Արտակ Զաքարյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար հայկական կողմը պետք է համոզված լինի, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կլինի կայուն և երաշխավորված զինադադար:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Սա թիվ մեկ խնդիրն է, որին մենք պետք է հետևողական լինենք: Առանց այդ խնդրի լիարժեք գործարկման, առանց այդ պայմանների լիարժեք ամրապնդման բանակցությունների մասին խոսելը վաղ է, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարող է խախտվել, բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կարող են ի չիք դառնալ: Եթե մենք շփման գծում չունենք վստահության մեխանիզմներ, եթե չունենք հրադադարի լիարժեք պահպանման երաշխիքներ, չեն կարող ապահովվել բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման մեխանիզմները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Արտակ Զաքարյանը նկատում է՝ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ինչը շարունակաբար մերժել է: «Վիեննայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնել է հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկին: Սակայն ընդունելն ու կյանքի կոչելը տարբեր բաներ են: Մենք հիմա պետք է հավաստիանանք, որ այդ մեխանիզմները կյանքի են կոչվում, և շփման գիծն ամբողջությամբ գտնվում է հրադադարի ռեժիմի պահպանման ներքո»,- ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Վիեննայում կայացած հանդիպումը որոշակի հույսեր է տալիս, որ կներդրվեն վստահության մեխանիզմներ, ինչը թույլ կտա վերահսկել հրադադարի խախտման բոլոր դեպքերը: Սա մի փոքր զսպող մեխանիզմ կարող է լինել Ադրբեջանի համար՝ հետագա ագրեսիաները և սահմանային լարվածությունը թուլացնելու, դրանցից հրաժարվելու համար»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորը հավելեց նաև, որ առանց Արցախի մասնակցության բանակցությունները վերջնական արդյունք չեն կարող ունենալ: «Սա միանշանակ է, որ կարևոր փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակցելու է բանակցություններին, իսկ կարևոր փուլը, ըստ իս, ձեռք բերված համաձայնությունները լիարժեք տեսքի բերելն ու վերջնական փաստաթուղթը պատրաստելն է: Հայաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ կարելի է ունենալ ամենալավ ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները, սակայն քանի դեռ պաշտոնական Ստեփանակերտը իր վերջնական համաձայնությունը չտա, Հայաստանը չի կարող ասել, որ կյանքի է կոչում այդ համաձայնությունները»,- եզրափակեց Զաքարյանը:

Վիեննայումմայիսի16-իերեկոյանՀայաստանիՀանրապետությաննախագահՍերժ ՍարգսյանըևԱդրբեջանիՀանրապետությաննախագահԻլհամԱլիևըմասնակցելենԵԱՀԿ Մինսկիխմբիհամանախագահողերկրներիարտաքինգործերինախարարների նախաձեռնությամբևԱՄՆպետքարտուղարՋոնՔերիի,ՌԴարտգործնախարարՍերգեյԼավրովի,ՖրանսիայիեվրոպականհարցերովպետքարտուղարԱրլեմԴեզիրի մասնակցությամբտեղիունեցածքննարկմանը:Հանդիպմանըմասնակցելեներկուերկրների արտաքինգործերինախարարներԷդվարդՆալբանդյանըևԷլմարՄամեդյարովը,դեսպաններ ԻգորՊոպովը(Ռուսաստան),ՋեյմսՈւորլիքը(ԱՄՆ),ՊիեռԱնդրիոն(Ֆրանսիա)ևԵԱՀԿգործողնախագահիանձնականներկայացուցիչԱնջեյԿասպշիկը:ՔննարկվելենԼՂ հակամարտությանգոտումս.թ.ապրիլիսկզբինզինադադարիկոպիտխախտմանհետևանքով ստեղծվածլարվածիրավիճակըևդրանիցդուրսգալուուղիները:Համանախագահողերկրների ներկայացուցիչներըպնդելեն1994 թ.զինադադարիև1995 թ.զինադադարիամրապնդման մասինհամաձայնագրերիանշեղիրագործմանանհրաժեշտությունը:Համաձայնությունէձեռք բերվելքայլերձեռնարկելուդրանցիրականացմանմշտադիտարկմանևմիջադեպերի հետաքննությանմեխանիզմիներդրման,ԵԱՀԿգործողնախագահիանձնականներկայացուցչի թիմիկարողություններիավելացման,հակամարտությանկարգավորմանբանակցային գործընթացիհնարավորվերսկսմանուղղությամբ:

Հայերեն English

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ