Ղարաբաղյան հիմնահարց

Գերմանիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արցախին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արցախին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արցախին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Ակադեմիականների միությունը, համագործակցելով նստավայր Բոխումի հարևան քաղաքներում` Դորթմունդում, Էսսենում, Ռեքլինգհաուզենում, Օլֆենում, Դյուսբուրգում, Քյոլնում, Դյուսելդորֆում և այլ բնակավայրերում բնակվող բազմաթիվ հայերի հետ, կազմակերպում է դրամահավաք, որպեսզի կարողանա ներկայում և հետագա ժամանակների համար դրամական աջակցություն ցուցաբերել արցախյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված կամ հաշմված զինվորներին ու նրանց ընտանիքներին: Վարչությունը կհամակարգի դրամահավաքը և աջակցության հասցեական տրամադրումը: Հավաքված դրամական միջոցները Հայաստան կհասցնենք անձամբ և առձեռն կտրամադրենք կարիքավորներին»,-ասաց Ազատ Օրդուխանյանը:

Այս նպատակի համար Բոխումի խնայդրամարկղում հատուկ հաշվեհամար է բացվել, որտեղ կկատարվեն դրամական փոխանցումները: Ըստ Ազատ Օրդուխանյանի` դրամահավաքը կկազմակերպվի թափանցիկ, հավաքված գումարների և դրանք նպատակին հասցրած լինելու մասին պարբերաբար կտրվեն հաշվետվություններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում