Հայկական զինուժն ունակ է սանձել Ադրբեջանին ու համարժեք պատասխան տալ. Արտակ Դավթյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հայկական զինուժն ունակ է սանձել Ադրբեջանին և նրան համարժեք պատասխան տալ:

Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Ադրբեջանին զսպելու միակ տարբերակը անվտանգության հավելյալ երաշխիքներ ունենալն է: Ես հիմա չգիտեմ այդ հավելյալ երաշխիքները ապագա գործողությունների արդյունքում կենթադրեն ևս մեկ շրջան, թե 11 շրջան, դա իրավիճակը ցույց կտա: Այն, ինչ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար, կարծում եմ՝ հայկական կողմը պիտի անի առավելագույնը դա ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դավթյանը:

Հարցին, թե չպե՞տք է Հայաստանն ավելի կոշտ ու հստակ դիրքորոշում որդեգրի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր հարցադրումներն ու գործողություններն առաջին հերթին պետք է զերծ լինեն զգայականությունից: Այն, ինչ այս ընթացքում ասվել է, ինչի մասին մեր կողմից բարձրաձայնվել է, դրան, ըստ էության, հավելելու բան չունենք: Մենք Ռուսաստանի որոշ ներկայացուցիչների կողմից լսել ենք ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք Հայաստանում այնպիսի արձագանքի են արժանացել, որ այդ ամենին ավելացնելու ոչինչ չունենք»,- հավելեց Դավթյանը:

Նա նաև ընդգծեց, որ ՌԴ-ն Մինսկի համանախագահող երեք երկրներից մեկն է, իսկ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու, դիպուկահարներին առաջնագծից հետ քաշելու առաջարկները հաիկամարտող կողմերին ներկայացրել են հենց համանախագահները: Այդ առաջարկներն ընդունվել են հայկական կողմից, իսկ Ադրբեջանը մերժել է:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում