Քաղաքականություն

Քաղաքական ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ և բանակցային եղանակով. Արգենտինայի դեսպան

1 րոպեի ընթերցում

Քաղաքական ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ և բանակցային եղանակով. Արգենտինայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ոլորտի ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ և բանակցային եղանակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 2-ին նշեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին:

«Քաղաքական ոլորտի ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Մենք ծանոթ ենք նման իրավիճակին, քանի որ մենք ևս ունենք միջազգային հարց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց դեսպանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` թե արգենտինական պատգամավորներից մեկն առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և հնարավոր է, որ Արգենտինան ճանաչի այն, դեսպանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե պատգամավորն ինչ է ասել: Արգենտինյան կառավարության դիրքորոշումն այն է, որ ցանկացած կոնֆլիկտ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում