Քաղաքականություն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին հարաբերական անդորր է. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին հարաբերական անդորր է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի մեկնարկին Շարմազանովը նշեց, որ այս պահին շփման գծում հարաբերական անդորր է:

«Երեկ երեկոյան և այսօր գիշեր իրավիճակը լարված է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում հրադադարի բանավոր պայմանավորվածությունը, հրետանու գրեթե բոլոր միջոցներով ռմբակոծել է, և այնտեղ ունենք երկու զոհ: Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին: Զրուցել եմ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հիմա Ղարաբաղի բանակը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին, հարաբերական անդորր է տիրում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում