Ղարաբաղյան հիմնահարց

Ֆրանկ Էնգելը միջազգային հանրությանը հորդորել է հասցեական հայտարարություններ անել ԼՂ հակամարության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ֆրանկ Էնգելը միջազգային հանրությանը հորդորել է հասցեական հայտարարություններ անել ԼՂ հակամարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանֆ Էնգելը հորդորել է միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հավասարության նշան դնել ագրեսորի և տուժող կողմի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էնգելը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում ԼՂ զինադադարը չեղյալ համարելու ուղղությամբ, ինչ հրաժարվում է ԵԱՀԿ մոնիթորինգից, իսկ այս գիշեր Ղարաբաղում սպանվել են երկու զինվոր, կասկածի որևէ նշույլ անգամ չի կարող լնել, թե ինչ է այդտեղ կատարվում: Ադրբեջանը հանդես է գալիս պատերազմական ագրեսիայի և նվաճման դիրքերից: Դեռ որքա՞ն ժամանակ միջազգային հանրությունը, այդ թվում և Եվրամիությունը, ագրեսորին դիմելու փոխարեն կշարունակի ստոր կերպով դիմել «երկու կողմերին»` հորդորելով զերծ մնալ իրադրությունն ավելի բարդացնող գործողություններից»,- նշել է Էնգելը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում