Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի կրակոցներից Մարտակերտում ենթակառուցվածքներ են վնասվել. Արտակ Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կրակոցներից Մարտակերտում ենթակառուցվածքներ են վնասվել. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Վնասվել են որոշ բնակելի տներ, ենթակառուցվածքներ, համայնքային նշանակության օբյեկտներ: Ակնհայտ է, որ թիրախավորել է ոչ թե զորանոցը, այլ կրակել են այն հատվածների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում: Գործող հանձնաժողովը աշխատանքներ է իրականացնում ճշգրտելու վնասի չափը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է Մատաղիսին, ապա, ըստ նրա, նախնական տվյալներով մեծ վնասներ չկան: «Այնտեղ առանձնատներ չեն վնասվել, բայց վնասվել են գյուղացիների ունեցած գույքը, անասունները»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում