Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Հառլեմ Դեզիրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբարդում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ ԴեզիրըԾիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հառլեմ Դեզիրը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա ընդգծեց, որ իր համար այս օրը շատ կարևոր է ու հիշարժան: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ինձ հանձմնարարված էր այսօր գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իմ բաժին մեխակները դնել Հայոց ցեղասպանության զոհերի անմար շիրիմին… Փարիզում Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ ֆրանսահայերի հետ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը»,- ընդգծեց պետքարտուղարը:

Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր երբեք չպետք է մոռացվի աշխարհի ոչ մի հատվածում: «Արդեն 15 տարի է, ինչ Ֆրանսիան խորհրդարանի ստորին և վերին պալատների միահամուռ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա մենք պետք է մարտնչենք, պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից: Հնարավոր չէ հավուր պատշաճի կերտել ապագան՝ առանց հստակ գնահատական տալու այդ ցավալի իրադարձություններին: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը