Ադրբեջանի գործողություններում եղեռնածին վտանգներ կան. Րաֆֆի Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործողություններում եղեռնածին վտանգներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դատապարտելով 1915 թվականի կատարվածը, հատուցում պահանջելով Հայոց ցեղասպանության և հայրենազրկման համար, անհրաժեշտ է հասկանալ, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է լինի մեր համախմբումը մեր պետականության, բանակի, մեր զինվորի շուրջը: Զինվոր, ով իր կյանքով պաշտպանում է մեր հայրենիքը չարանենգ, նախահարձակ թշնամու գործողություններից: Անհրաժեշտ է, որ այսօր հասկանանք մի բան. մենք պետք է միասնական լինենք, և խնդրի կարգավորման համար արտահերթ լուծումներ պահանջենք: Դրանից բացի, մեր տունը ներքուստ պետք է կարգի բերենք, դա է մեր հանրային պահանջը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան