Մշակույթ

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը կոչ է անում ԵՄ-ին ճնշել Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը կոչ է անում ԵՄ-ին ճնշել Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրեզդենի սիnֆոնիկ նվագախմբի համերգը, որը կայանալու է առաջիկայում, տեղի է ունենալու «Ցեղասպանություն» խորագրի ներքո, որով նվագախումբը կոչ է անելու Եվրոպական միությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունները: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ Բրյուսելում Թուրքիայի դեսպանությունը խնդրել է Եվրահանձնաժողովին 200 հազար եվրոյով չսուբսիդավորել Դրեզդենի նվագախմբի համերգը, քանի որ այն անցնելու է«Ցեղասպանություն»խորագրի ներքո:

«Դա խոսքի ազատության բռնաճնշում է:Անկարան հերքում է 100 տարի առաջ տեղի ունեցածը: Եվրոպական հանձնաժողովը պահպանել է սուբսիդավորումը, սակայն կոչ է արել նվագախմբին«մեղմել»համերգի խորագիրը, չհիշատակել ցեղասպանությունը: Մենք այս ամենը շատ կասկածելի ենք համարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AFP-ի հետ զրույցում նշել է Ռինդտը:

Ըստ նրա՝ համերգը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված և այն հաշտեցման նախագիծ է: Ծրագրում ընդգրկված են նաև ազգությամբ հայ և թուրք երաժիշտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում