Աշխարհն այնքան էլ չի փոխվել. Հասմիկ Պապյանը` Հայոց ցեղասպանության մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ աշխարհն այնքան էլ չի փոխվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ցեղասպանություններին, նշեց անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը: ՀՀ ժողովրդական արտիստը մեզ հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու իչ ստեղծագործական դադարին:

Ցեղասպանությունը վերապրածները

Պապիկս սեբաստացի էր, ինը տարեկան է եղել, երբ նրա ընտանիքը Ցեղասպանության զոհ է դարձել: Նա մեծացել է Հունաստանում` Սալոնիկի որբանոցում, և 1927 թվականին վերադարձել է Հայաստան: Տատիկս պոլսեցի էր: Նա էլ 1925 թվականին է եկել Հայաստան, այստեղ հանդիպել են և ամուսնացել:

Մեզ փոխանցել են հին երգերը….

Պետք է ասեմ, որ մեզ Ցեղասպանության մասին պատմություններ չեն պատմել, գիտակցաբար զերծ են պահել ավերող, քայքայող, մարդու հիշողության մեջ մնացող տպավորություններից, քանի որ երեխա էինք: Բայց մեզ փոխանցել են մեր հին երգերը: Ես դրանցով եմ մեծացել` Կոմիտասի, Նալբանդյանի ստեղծագործություններով: Մենք եկեղեցի հաճախ չէինք գնում` պարզ պատճառներով, բայց գիտեինք բոլոր եկեղեցական արարողությունների մասին, տոները մեծ շուքով նշում էինք մեր տանը:

Աշխարհը չի փոխվել…

Նայեք այսօրվա իրադարձություններին, և կհասկանաք, որ աշխարհն այնքան էլ չի փոխվել: Եվ շատ ցավալի է, որ այժմ քաղաքակիրթ աշխարհն աչք է փակում ակնհայտ իրողությունների վրա: Իհարկե, կան բացառություններ` մշակույթի գործիչներ, մտավորականներ, որոնք իրենց ձայնը բարձրացնում են, կարողանում են լսել, հասկանալ մեզ, բայց մեծ չափով այսօր աշխարհի քաղաքականությունը, ցավոք, շատ չի փոխվել: Դա տեսնելը, գիտակցելը մեծ ցավ է մեզ համար: Եթե Ցեղասպանությունը տեղի չունենար, մենք այսօրվա ողբերգական իրադարձությունների վկան չէինք լինի: Քաղաքակիրթ աշխարհը կրում է Հայոց ցեղասպանության չճանաչման, մեզ սատար չկանգնելու հետևանքները:

Վերանայման շրջան

Այս տարի լրանում է իմ բեմելի 30 տարին: Ես մի փոքր դադար եմ վերցրել, որպեսզի հետ նայեմ, կարողանամ արժևորել իմ արածն ու չարածը: Տեսնեմ` ինչպե՞ս պետք է շարունակեմ, պե՞տք է շարունակեմ, թե՞ ոչ: Այս պահին դադար եմ տվել` չգիտեմ, թե որքան ժամանակով:

Ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ծնվել է 1961թ., Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, ապա` օպերային երգեցողության բաժինը՝ Մարիաննա Հարությունյանի դասարանը: Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր առաջնելույթից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում: Իր մենահամերգների ժամանակ ակտիվորեն ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2004 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2005թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը