Քաղաքականություն

Օսմանյան կայսրությունն արել է ամեն ինչ, որ հայերի մասին հիշողություն չմնա. Ֆրանչեսկա Պիանա

2 րոպեի ընթերցում

Օսմանյան կայսրությունն արել է ամեն ինչ, որ հայերի մասին հիշողություն չմնա. Ֆրանչեսկա Պիանա

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրությունը 1915թ. ամեն ինչ արել է, որպեսզի հայերի մասին ոչ մի հիշողություն չմնա, իսկ դրա արդյունքում հայերը տարածվեցին աշխարհով մեկ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց Շվեյցարական ազգային գիտական հիմնադրամի գիտաշխատող Ֆրանչեսկա Պիանան: «Հիմա, երբ մենք խոսում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բախվում ենք ժխտողականության: Ցավոք, հիմա միջազգային քաղաքականության անբաժան մասն է դարձել փախստականների խնդիրը, որն արդյունք է նաև ցեղասպանությունների համար անպատժելիության և մարդկության դեմ իրականացվող ոճիրների շարունակականության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պիանան:

Նա հավելեց, որ շատերը 21-րդ դարի մասին խոսում են որպես ծայրահեղ բռնությունների դարաշրջան: «Սա ևս արդյունք է ցեղասպանությունների համար անպատժելիության: Եթե ուսումնասիրենք անցյալի դասերը, Հայոց ցեղասպանության հետևանքներն ու դրան հաջորդող իրադարձությունները, կկարողանանք հասկանալ, թե ինչու է հիմա այս ամենը շարունակվում: Հարկավոր է հասկանալ խնդիրը՝ աշխարհի ապագա խաղաղությունն ապահովելու համար»,- եզրափակեց Պիանան:

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված է ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Ֆորումի պաշտոնական բացումը իրականացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև տեղի են ունենում նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին՝ հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները իրենց հուզող հարցերն են տալիս զեկուցողներին: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում