Ջո Վերհովենը ԻՊ-ի գործողությունները Սիրիայում ցեղասպանություն է որակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության միջազգաին դատարանի դատավոր Ջո Վերհովենն այն կարծիքին է, որ ցեղասպանությունները ժողովուրդների նկատմամբ իրականացվում են ոչ միայն պետությունների կողմից: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում Վերհովենն ընդգծեց, որ ցեղասպանություն է նաև այն, ինչ անում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում: «Նրանք հարձակումներ են իրականացնում մարդկանց խմբավորումների դեմ, որոնք իսլամ չեն դավանում: Այսինքն, փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառումներից, իսկ սա արդեն ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ ցեղասպանությունն իրականացնի պետությունը, մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետություն»-ն էլ ցեղասպանություն է իրականացնում՝ չլինելով պետություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վերհովենը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները ոչնչացնում են եկեղեցիներ և հուշարձաններ, ինչն արդեն խոսում է ցեղասպանության մասին: «Հարկավոր է համարձակություն ունենալ և ասել, որ սա ցեղասպանություն է: Պետք չէ պարզապես ասել, որ սրանք դժբախտ դեպքեր են: Սա ցեղասպանություն է, և եթե միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար, հետևանքներն ավելի ծանր են լինելու»,- ասաց Վերհովենը:

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումի պաշտոնական բացումը իրականացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո տեղի են ունենում նիստեր: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար հավատարմագրվել են 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար