Սերգեյ Լավրով. «Վրաց-հարավօսական հակամարտության գոտու ռուսաստանցի խաղաղապահների նկատմամբ կատարվող քայլերն անցնում են բոլոր սահմաններըե
1 րոպեի ընթերցում
ՎԻԵՆՆԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Վիեննայում հայտարարել է, որ վրաց-հարավօսական հակամարտության գոտու ռուսաստանցի խաղաղապահների նկատմամբ կատարվող քայլերն «անցնում են բոլոր սահմաններըե: Ըստ նրա, «փաստերն անտեսվում ու խեղաթյուրվում ենե: «Վրաստանի կողմից մշտապես սադրանքներ են տեղի ունենում,-նշել է ՌԴ-ի արտգործնախարարը:-Սկսել են այցագրեր պահանջել խաղաղապահներից, որոնք հակամարտության գոտում են գտնվում ԵԱՀԿ-ի կողմից աջակցություն ստացած ԱՊՀ-ի մանդատով: «Դա երբեք չի եղելե,-ընդգծել է Լավրովը: «Պարբերաբար ավտոմեքենաների, բեռների բռնագրավումը Հարավային Օսիայի հետ ուղղակի երկխոսությունը կարգավորելու իր անընդունակությունը քողարկելու փորձ է հիշեցնումե,-նշել է նախարարը: