Վալերի Բուայեի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են Ֆրանսիացի հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվումԲուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն,հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է Բուայեն:

Խորհրդաժողովի նախաձեռնող Մարտին Վասալը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչաման և դրա հետևանքների վերացման պայքարը չի ավարտվել, հակառակը, այն ամեն տարի պետք է կրի շարունակական բնույթ: «Հայ երիտասարդները պետք է շարունակեն բողոքի ակցիաներն ու հիշատակի միջոցառումները, որպեսզի նման ոճիրներ այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է նա:

«Ճշմարտությունը պետք է ճանաչվի, և Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Դրա համար պայքարը պետք է շարունակվի»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կազմակերպության քարտուղար Պասկալ Շամասյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան