Հասարակական

Սևանա լիճն ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում է

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճն ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե զբոսաշրջիկները որտեղ են նախընտրում հանգստանալ ԱՊՀ երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանգստավայրերի վարկանիշը կազմվել է ըստ 2016 թվականի ամռան ամիսների համար հյուրանոցների ամրագրման: Travel.ru-ի տվյալներով, 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրների հանգստավայրերում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ:

ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Իսիկ Կուլ լիճը (Ղըրղըզստան) , Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան), Նարոչ լիճը (Բելառուս), Կասպից ծովը (Ադրբեջան) և Սևանա լիճը (Հայաստան):

Ծառայությունը շեշտում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից Սևան հասնել հնարավոր է մեկ ժամում: Զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում