Հայաստանի ծանրամարտի հավաքականը ժամանել է Երևան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016 թ.-ի ծանրամարտի առաջնությունում լավագույնը ճանաչված Հայաստանի ծանրամարտի հավաքականն այս պահին Զվարթնոց միջազգային օդանավակայանում է: «Արմենպրես»-ը հայտնում է,որ Մոսկվա-Երևան չվերթով թիմը տեղափոխող SU 1866 թռիչք կատարող օդանավը ապրիլի 18-ին վայրէջք է կատարել: Հայաստան վերադարձած ծանրամարտի հավաքականին օդանավակայանում դիմավորելու են եկել մի խումբ մարզասերներ: «Արմենպրես»-ի լրագրողական թիմն այս պահին ևս Զվարթնոցում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Ֆյորդեում մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը: Հայ ծանրորդները նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդում` Ուկրաինան: Թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդն է եղել. այն հավաքել է 503 միավոր: Առաջին հորիզոնականում Ռուսաստանի տղամարդկանց թիմն է` ընդհանուր 524 միավորով, 3-րդ տեղում Թուրքիան է եղել: Ծանրամարտի Եվրոպայի 2016 թ.-ի առաջնությունում չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Փոքր բրոնզե մեդալ նվաճած Վանիկ Ավետիսյանը ընդհանուր հաշվարում եղել է 5-րդը: Կանանց ծանրամարտի հավաքականը 449 միավորով դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթողը: Երկրորդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է եղել, լավագույն եռյակի վերջում՝ Թուրքիան էր՝ ընդամենը 399 միավորով: Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն է եղել, Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդը, Արփինե Դալալյանը՝ 6-րդը, Աննա Գովելյանը՝ 9-րդը, իսկ Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդը:

Հայերեն العربية Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա