Ական փնտրող ռոբոտներ պատրաստողների մեջ են տեսնում Հայաստանի ռազմարդյունաբերության ապագան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցականներից և ուսանողներից կազմված 11 թիմ պայքարում է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում լավագույնը ճանաչվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Յուքոմ» ընկերության աջակցությամբ` Ինֆորմացիոն տեխոնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվող մրցույթն անցկացվում է #ԱրմՌոբոտիքսծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռոբոտաշինության ծրագիրը ԻՏՁՄ-ի կարևորագույն ծրագիրն է, որն իրենք սկսել են իրագործել 2009 թվականից տարբեր մրցույթների տեսքով: «Հետագայում այն վերածվեց ռոբոտաշինական խմբակների, իսկ անցյալ տարվանից արդեն Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիների ներդրման: Մեր նպատակն է, որ երեխաները վաղ տարիքից մտնեն ինժերենական կրթության մեջ և լուծեն ինժերենական տարբեր խնդիրներ: Այսօր էլ դրա դրսևորումներից մեկն է, երեխաները լուծել են ռազմական խնդիր, պատրաստել են ական փնտրող ռոբոտներ: Դա այն հիմքն է, որն այս երեխաներին կուղղորդի ավելի լայն, բարդ ու խորը խնդիրների ուսումնասիրություն: Սրանք այն երեխաներն են, որոնք հետագայում հիմք հանդիսանան Հայաստանի նորօրյա ռազմարդյունաբերական զարգացման համար»,-ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը:

Հայկ Չոբանյանի համոզմամբ` հակառակորդին հաղթելու գրավականներից մեկը երեխաների ներկայությունն է ոլորտում, երբ 10-12-14 տարեկան երեխաները կսկսեն լուծել տեխնոլոգիական խնդիրներ:

Նա ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ մասնակից 11 թիմերից 9-ը այն դպրոցներից են, որտեղ ներդրված են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաներ: Երկու թիմեր էլ ներկայացված են Երևանի համալսարաններից: «Սա էլ է հետաքրքիր, որ դպրոցականները մրցում են ուսանողների հետ»,-հավելեց նա:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց, որ վերջին շաբաթվա իրադարձություններն ավելի արժևորեցին անցկացվող միջոցառման կարևորությունը: «Մենք բոլորս հասկանում ենք, որ այս մրցույթի տված ծիլերը մի քանի տարի հետո կունենան իրենց ռեալ ազդեցությունը մեր ռազմաարդյունաբերության և, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,-նշեց Հայկ Եսայանը: Նա հիշեցրեց, որ իրենց ընկերությունը մշտապես փորձել է օգտակար լինել ոլորտին և շարունակելու է աջակցությունը, որպեսզի նորարար գաղափարները կյանքի կոչվեն: Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ ԻՏՁՄ-ն ու «Յուքոմ»-ն իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, երի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթը բացվեց ներկաների կողմից մեկ րոպե լռությամբ` հարգելու վերջին օրերին Արցախում զոհվածների հիշատակը: Մինչ ռոբոտները կկատարեին առաջադրանքը, «Կարին» երգի-պարի համույթի տղաները ռազմական պար ներկայացրին: Վերջապես արհեստական խոտածածկի վրա երևաց առաջին ռոբոտը: Մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեին սերվերին:

Մրցույթին հետևում էին ոչ միայն մասնակից թիմերի հարազատները, նաև դպրոցականներ, ովքեր հաճախում են ռոբոտաշինական խմբակներ: Երևանի թիվ 86 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները` տղա-աղջիկ, դեռևս տիրապետում են պարզ մուլտֆիլմ ստեղծող ծրագրի, իսկ առաջիկայում ցանկանում են իրենք ռոբոտ նախագծել: Միջոցառմանը մասնակցում են հետաքրքրասիրությունից դրդված, նաև նոր բան սովորելու ակնկալիքով: Հարցին ի պաստախան, թե հետագայում ինչ սարք կցանկանան նախագծել` տղաներից մեկն ասաց. «Ես ինքնաթիռ կպատրաստեի ու մեր դիրքերը, որ մեր տղաները ուժեղ լինեն ու մեզ պաշտպանեն: Կպատրաստեի այնպիսի բան, որ կարողանային մեր զինվորները օգտագործել»:

Հայաստանում ու Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում