Անընդունելի է, որ իմ պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. նոբելյան մրցանակի դափնեկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ այցելել են Էջմիածին և հյուրընկալվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմակերպիչները: Ահարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին ապրիլի 15-ին հանդիպել են ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Մայր տաճարի թանգարան, որտեղ ծանոթացել են հայ ժողովրդի արժեքավոր գանձերին:

Այնուհետև հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, Նոբելյան մրցանակակիրները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտում։ «Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար»,- այցելությունից հետո հայտարարել է Ահարոն Չեխանովերը։

Նոբելյան մրցանակակիրները հույս են հայտնել, որ Հայաստան այցելելու էլի առիթներ կունենան։ Նրանք նշել են, որ դարձել են Հայաստանի երիտասարդության և մեր երկրի դեսպաններն իրենց երկրներում։

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ապրիլի 12-15-ը կազմակերպել և իրականացրել է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որի շրջանակներում մեկ հարկի տակ է հյուրընկալելու 5 նոբելյան մրցանակակիրների:

Հայերեն

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները