Հասարակական

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին

1 րոպեի ընթերցում

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովը կհրավիրվի 2016թ. ապրիլի 23-ին՝ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության որոշմամբ`համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում:

Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել էինհայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական, կրթության և գիտության գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում