Լոնդոնի հայ երիտասարդները բողոքի ակցիա կանկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնյան «Խանասոր» Հայկական երիտասարդական դաշնությունը ապրիլի 15-ին բողոքի ակցիա կանցկացնի Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանության առջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լոնդոնում հայ երիտասարդներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայրենիքի սահմանները հսկող զինվորներին և բողոքի ձայն կբարձրացնեն Ադրբեջանի քրեական ռեժիմի դեմ: Խաղաղ հավաքը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին:

Ապրիլի 4-ին Միացյալ Թագավորությունում հայ համայնքի ներկայացուցիչները կհավաքվել էին Քենսինգտոն թաղամասում գտնվող Հայաստանի դեսպանության առջև` ի զորակցություն Արցախի ժողովրդի: Մարդիկ պարզել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ադրբեջանն ագրեսոր է, ձեռքերդ հեռու Լեռնային Ղարաբաղից, բավ է գրադ կիրառել ու զոհ դարձնել երեխաների, դադարեք» գրությամբ: Ցույցը նպատակ ուներ բրիտանացիների ուշադրությունը գրավել Արցախի սահմանային հատվածներում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վրա, որի հետևանքով զոհվել են ոչ միայն հայրենիքի պաշտպաններ, այլև խաղաղ բնակիչներ:

Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ: 1 սպա համարվում է անհայտ կորած: Ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում զոհվել է 9 զինծառայող, 2 աշխարհազորային, 4 խաղաղ բնակիչ: Ընդհանուր հաշվով զոհ է գնացել 92 մարդ:

Հայերեն English Русский

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում