Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի «հարձակման» նախարարությունը շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն»,-գրել է Սերժ Թանկյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զինվորներ, այդ թվում 12-ամյա երեխա, մահացել են, իսկ շատերը վնասվածքներ են ստացել: «Փարոս» հիմնադրամը որոշել է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: «Մեր նպատակն է տրամադրել ամենաքիչը 1000 դոլար` յուրաքանչյուր հերոսի ընտանիքին: Մեր հասույթի 100 տոկոսը կօգտագործվի` օգնելու այս նախաձեռնությանը»,-նշված է կայքում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:

Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ կողմերն իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնք արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմիններ:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ