Քաղաքականություն

Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են ԼՂ իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են ԼՂ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նրանք քննարկել Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում:

Cet après-midi, je me suis entretenu avec Charles Aznavour, légende de la chanson française.

Фото опубликовано François Hollande (@fhollande) Апр 8 2016 в 7:38 PDT

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

Ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ կողմերն իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնք արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմիններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում