Հիմնական խնդիրը բռնությունների վերսկսումը կանխելն է. Սերգեյ Լավրով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնական խնդիրը ներկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների վերսկսումը կանխելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ նախագահ Ալիևի հետ հանդիպմանը ես քննարկել եմ երեք-չորս տարի առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայատարարությունների վերադառնալու անհրաժեշտությունը, հուսամ՝ դա կքննարկեմ նաև Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ բացի քաղաքական կարգավորման ջանքերից և համաձայնության փնտրտուքից, անհրաժեշտ է նաև կայունացնել իրավիճակը շփման գծում:

Նրա խոսքով՝ միջադեպերի արդյունքում երկու կողմում կան գերևարվածներ, կա զոհերի մարմինների փոխանակման անհրաժեշտություն: «Կա նաև դիպուկահարներին շփման գծից հեռացնելու միտքը: Վտանգավոր է, երբ մարդիկ ժամերով իրար նայում են զենքի նշանացույցի միջով, վտանգավոր են նույնիսկ րոպեները. ոմանք կարող են տիրապետումը կորցնել: Այս միտքը դեռ շուտվանից կար»,- նշել է Լավրովը:

Նա նաև շեշտել է, որ այս հարցի առնչությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներիՙ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ մշակել են կոնկրետ քայլեր: «Նույնիսկ փաստաթուղթ կա, որը դեռ հավանության չի արժանացել, սակայն աշխատանքը դրա շուրջ շարունակվում է: Ես հավատում եմ, որ ներկա իրավիճակը կխթանի բոլորիս այս միջոցներին հավանություն տալու և հնարավորինս արագ կյանքի կոչելու»,- ասել է Լավրովը: Նա այդ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի հետ, ով հավանություն է տվել առաջարկներին, սակայն ոչ թե ստատուս-քվոն երկարաձգելու, այլ իրավիճակը կայունացնելու և քաղաքական գործընթացի համար շրջանակ ստեղծելու նպատակով:

Լավրովը հիշեցրել է, որ նախագահներ Պուտինը և Մեդվեդևը տարբեր ժամանակներում մի շարք գաղափարներ են առաջարկել, թե ինչպես է հնարավոր լուծել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ «ազատելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները և միաժամանակ լուծելով նրա կարգավիճակի հարցը»: «Ես մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն դրանցից մի քանիսը դեռ բանակցային սեղանին են: Երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք այս հարցերը և կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նաև նկարագրել է նախորդող օրերի մի շարք իրադարձություններՙ մասնավորապես հիշեցնելով նախագահ Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով. մենք միջնորդել ենք այս գործընթացում: Հրադադարը հիմնականում պահպանվում է, մենք հետևում ենք իրավիճակին: Ամենակարևորն այն է, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում բանակցություններից հետո Մոսկվայում հանդիպում է ունենալու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով Ռուսաստանի մայրաքաղաք է այցելելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում