Ուրուգվայի հայ համայնքն իր լիակատար համերաշխությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և իշխանություններին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի հայ համայնքը դատապարտում է բռնությունների աճն ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները և իր լիակատար համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի հայ համայնքը նաև կոչ է արել բոլոր երկրներին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հարձակումները խաղաղ բնակչության հանդեպ:
«Հուսանք, որ կրակի դադարեցումը կտանի հետագայում խաղաղ միջոցներով հակամարտության վերջնական լուծմանըՙ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար հարգմամբ»,- նշված է հայ համայնքի հայտարարության մեջ:
Բացի այդ, ապրիլի 13-ին Ուրուգվայի հայ համայնքը Մոնտեվիդեոյի Ազատության հրապարակում ցույց կանցկացնի ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ:
Ապրիլի 1-իլույս2-իգիշերըև առավոտյանԱդրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերիշփման գծիողջերկայնքովձեռնարկել էլայնածավալնախահարձակ գործողություններ,որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծմանենենթարկվել ոչմիայնհայկականզինուժի պաշտպանականդիրքերը, այլևխաղաղբնակավայրերը: Ադրբեջանականզինուժի կողմիցապրիլի2-ինՄարտունուուղղությամբ ՄՄ-21 («Գրադ»)կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքովսպանվելէ 12-ամյաՎաղինակ Գրիգորյանը,ևսերկուերեխա վիրավորվելեն:Ավելիուշ Ստեփանակերտի հիվանդանոցենտեղափոխվել ևսչորսվիրավոր քաղաքացիականանձինք:Իսկ ապրիլի3-ինհայտնիդարձավ, որԹալիշումնախօրեին ադրբեջանցիները գազանաբարգնդակահարել, խոշտանգելուխեղելեներեք խաղաղբնակիչների:
Հայկականկողմը36կորուստ ունի, 21զինծառայողանհայտ կորածէ, 122մարդ`վիրավոր:
ԼեռնայինՂարաբաղի Պաշտպանությանբանակի ժամանակինևարհեստավարժ գործողություններիշնորհիվ հնարավորէեղելիրավիճակը վերցնելվերահսկողության տակևզգալիկորուստներ պատճառելհակառակորդին. ապրիլի1-5-ըտեղիունեցած մարտական գործողություններիընթացքում ադրբեջանականզինուժըտվելէավելիքան300կորուստ(որոշ տեղեկություններով`զոհերիուվիրավորներիթիվընշվումէ 2000),ոչնչացվելէ24տանկ, 3 հետևակիմարտական մեքենա, 1ինժեներական տեխնիկա, 2ուղղաթիռ, 8 անօդաչուսարք, 1ՄՄ21 ռեակտիվհրետանու մարտականմեքենա:
Ապրիլի5-ին՝ժամը12:00-ին, շփմանգծումդադարեցվելէ կրակը`Հայաստանիև ԱդրբեջանիԶՈՒգլխավոր շտաբներիպետերի`Մոսկվայումձեռքբերած պայմանավորվածության համաձայն: