Ղարաբաղյան հիմնահարց

Հայ օգնության միությունը դատապարտում է ադրբեջանական հարձակումները խաղաղ բնակչության վրա

1 րոպեի ընթերցում

Հայ օգնության միությունը դատապարտում է ադրբեջանական հարձակումները խաղաղ բնակչության վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե երկու տարի շարունակ Ադրբեջանի զինված ուժերը աստիճանաբար ահագնացող հարձակումներ են իրագործում ԼՂՀ և ՀՀ սահմանները պաշտպանող միավորումների վրա՝ թիրախի տակ պահելով նաև մերձակայքի գյուղերն ու քաղաքները:

«Արմեպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է «Հայ օգնության միություն» հումանիտար կազմակերպության ՀԿ պաշտոնական կայքը:

Նախորդ շաբաթվա վերջին Բաքուն ևս մեկ անգամ ագրեսիա ցուցաբերեց առանց որևէ դրդապատճառի՝ վտանգի տակ դնելով առանց այն էլ թուլացած հրադադարի ռեժիմը: Համակարգված կերպով կիրառվել են ծանր հրետանի, զրհապատ մեքենաներ և օդուժ: Հայկական զինված ուժերի հետ բախման արդյունքում հակառակորդը կրել է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական մեծ կորուստներ:

«Հայ օգնության միությունը», բոլոր արժանապատիվ ժողովուրդների հետ միաձայն, դատապարտում է զինված հարձակումները հայ բնակչության վրա, անմեղ զոհերի, սպանվածների և վիրավորների թիվն օրեցօր աճում է: ՀՕՄ-ը բոլոր միջազգային և ոչ կառավարական սուբյեկտներին կոչ է անում իրենց բողոքն արտահայտել շարունակվող արյունահեղության դեմ, որ կանխամտածված ուժի կիրառման արդյունք է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում