Հելեն Սեգարան աղոթում է հայ զինվորների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգչուհի, երգահան Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` օգտագործելով #‎PrayForArmenianSoldiers հեշթեգը:

«Ադրբեջանը և Ղարաբաղը պատերազմի մեջ են: Քաղաքացիական անձինք և երեխաներ են սպանվել: Մեդիա դաշտը չի խոսում սրա մասին, և շատերը անտարբեր են: Իմ սիրտը կոտրվում է` տեսնելով, որ պատմությունը կրկնվում է այսքան երկար ժամանակ: Խնդրում եմ, ընկերներ, տեղադրեք ձեր պատերին, որ մարդիկ իմանան: Կանգնեցրեք այդ բարբարոսությունն այնտեղ և ամենուր»,-նշել է նա:

Հելեն Սեգարան իր գրառմանը կցել է Հայաստանի դրոշը և հավելել, որ խավարը չի հաղթի լույսին: Նա նաև մտահոգություն է հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում:

Հելեն Սեգարան կիսով չափ հայ է, ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյանը՝ հայուհի: Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան