Հասարակական

Սերժ Թանկյանը հորդորել է Էրդողանին կարդալ Արցախի պատմությունը

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը հորդորել է Էրդողանին կարդալ Արցախի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմություն կարդալ` իմանալու, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական տարածք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Կարծում եմ Էրդողանը չի կարդում պատմություն: Լեռնային Ղարաբաղի պատմական իրավական տերերը հայերն են: Ստալինն է այն տվել Ադրբեջանին: Սերժ Թանկյանն ասում է, իբր արևելյան Թուրքիան ևս մի օր կվերադառնա իր իրական տերերին»,- նշել է ռոք երաժիշտը:

Ավելի վաղ ևս նա գրառումներ էր կատարել` դատապարտելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի գործողություններն ու այս հարցում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Բաքվին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում