Քաղաքականություն

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների լուրջ խախտումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Ամերիկյան պետությունների կազմակերպության ընդհանուր քարտուղարության հայտարարությունում:

«Հարձակումների ընթացքում քաղաքացիական հատվածը որպես ռազմական թիրախ վերցնելն ամբողջովին խախտում է զինված հակամարտությունների ամենատարրական օրենքները: Տարածքային վեճ լուծելու նպատակով ցանկացած բռնություն անընդունելի է: Ու երբ այդ վայրագությունները քաղաքացիական բնակչության շրջանում մահ են պատճառում, ապա երևում են բարբարոսության նշաններ: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ու վերսկսել բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքները հիմնված են 1975 թվականին ստորագրված Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Դրանք են` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավունքների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում: Պահանջում ենք դրանց լիարժեք պահպանումը»,-ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում