Էրդողանը շտապել է աջակցություն հայտնել «փոքր եղբորը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շտապել է աջակցություն հայտնել «փոքր եղբորը» եւհեռախոսով ցավակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` այսօր ԼՂՀ հետ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սկսած ռազմական գործողությունների արդյունքում ունեցած մարդկային եւ տեխնիկայի մեծ կորուստների համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Էրդողանը Ալիեւին ցավակցություն է հայտնել անձամբ իր, թուրք ժողովրդի անունից` Ալլահի կողմից, եւ վիրավորներին արագ ապաքինում ցանկացել:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեծ թվով զինծառայողների կորստի համար ցավակցություն է հայտնել նաեւ Թուրքիայի նրա պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն:

Ադրբեջանական կողմը հայտնել էր 12 զինծառայող եւ մեկ տանկ կորցնելու, բայց ոչ մի վիրավոր չունենալու մասին:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայերեն العربية English

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, խաղաղությունը արժեք է. Փաշինյան

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. ԿԳՄՍ նախարար

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26