Օտարերկրյա կազմակերպությունները ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը կնպաստի Եվրասիական տնտեսական միության և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ մի շարք երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

1992 թվականից ստեղծված Արդյունաբերողների ու գործարարների միջազգային կոնգրեսը (ԱԳՄԿ), որն իր կազմում ներառում է 24 երկրների գործարար կազմակերպությունների, խորհրդի նախագահության նիստն 2016 թվականին իրականացնում է Երևանում: Կոնգրեսի անդամ կազմակերպությունները հետևյալ երկրներից են` Բելառուս, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Տաջիկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Չեխիա, Մոնտենեգրո, Էստոնիա և Հայաստան: Հայաստանից ԱԳՄԿ-ին անդամակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (1997 թվականից):

«Երևանում անցկացվող կոնգրեսի ասամբլեան ունի հիմնական նպատակ` Երևանյան հուշագրի ստորագրումը, որը կնքվում է Կոնգրեսի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև` ի նշան համագործակցության»,-ասաց Արսեն Ղազարյանը` շեշտելով, որ Կոնգրեսը փորձում է Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի զարգացման կամուրջ հանդիսանալ:

Նա տեղեկացրեց, որ այս հանդիպմանն իրենց արտերկրի գործընկերները մի քանի ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան: «Դրանք գյուղմթերքի վերամշակման, արդյունաբերական թափոնների մաքրման ու զտման, ջրի արտադրության ու արտահանման ոլորտներին են վերաբերում: Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդունել է Կոնգրեսի ղեկավարությանն ու քննարկել այդ հարցերը»,-նշեց Ղազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մեկ-երկու ծրագրի շուրջ կլինի համաձայնություն: «Այսօր ներդրումների ծավալների վերաբերյալ չեմ ցանկանում խոսել, բայց նման ծրագրերը մի քանի տասնյակ միլիոնների շրջանակներում են իրականացվում»,-հավելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը