Կազմակերպվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք եւ’ այցի ժամկետի, եւ’ բովանդակության մասին», -ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փետրվարին հայտնել էր Բաքվում Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ծրագրվելու մասին: Նրա խոսքով` այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Դրանից հետո Բաքու եւ Թեհրան էր ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով