Քաղաքականություն

Ավստրալացի պատգամավորը կոչ է անում հիշել սումգայիթյան ողբերգությունը անցյալը չկրկնելու համար

2 րոպեի ընթերցում

Ավստրալացի պատգամավորը կոչ է անում հիշել սումգայիթյան ողբերգությունը անցյալը չկրկնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ջոնաթան Օ’Դիան խորհրդարանական իր հայտարարության մեջ անդրադարձ է կատարել սումգայիթյան ողբերգությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, շեշտելով, որ մոտ մեկ ամսից հիշատակվելու է Հայոց ցեղասպանության 101-րդ տաՐելիցը, ավստրալացի պատգամավորն ընդգծել է, որ բազմաթիվ հայեր նույն կերպ հիշատակում և սգում են 1988-1990-ական թվականներին Բաքվում և Սումգայիթում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական ջարդերի զոհերին:

«1988թ-ի փետրվարից Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ցույցերը վերածվգեցին էթնիկական հիմքի վրա բռնությունների, սպանությունների և ոչնչացման մի ալիքի: Ադրբեջանի հայ համայնքը ոչնչացավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ այս ամենի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղում կամ Արցախում պատերազմը»,- ասել է Ջոնաթան Օ’Դիան:

Նա նաև շեշտել է, որ հպարտությամբ աջակցում է Ավստրալիայի հայ համայնքի բոլոր նախաձեռնություններիՙ ուղղված այդ ողբերգական իրադարձությունների հիշատակմանը: «Իհարկե, կարևոր է առաջ մղել հանդուրժողականության, արդարության և ժողովրդավարական ազատության արժեքները, սակայն միաժամանակ անհրաժեշտ է հիշել և ճանաչել անցյալը, ինչը կօգնի որպեսզի պատմության այդ մութ էջերը չկրկնվեն»,- ամփոփել է ավստրալացի խորհրդարանականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում