Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրապետության ողջ տարածքում մարտի 21-ին անցկացվում են հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միջոցառումներն անցկացվում են Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում, քաղաքի պուրակներում ու փողոցներում:

Ե. Չարենցի տուն-թանգարանում դասական և ժամանակակից պոետների ստեղծագործությունները ներկայացրին գրական խմբակների աշակերտները: «Պոետի օջախը չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ օրվանից: Մեր դպրոցականները, երիտասարդները հրաշալի զգում են պոեզիա: Նմանատիպ միջոցառումները նպաստում և ի հայտ են բերում պոեզիա սիրող և զգացող երեխաներին»,-շեշտեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցում են և պոեզիա ընթերցում ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ