ԹՈՂԱՐԿՎՈՒՄ Է ԽՄԲԱԳՐՎԱԾ. Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1

2 րոպեի ընթերցում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մարտի 19-ի «Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1» նյութում տեղ է գտել վրիպակ: ԹՈՂԱՐԿՎՈՒՄ Է ԽՄԲԱԳՐՎԱԾ, խնդրում ենք օգտագործել նոր տարբերակը: Հայցում ենք մեր բաժանորդների և ընթերցողների ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը բացասականից փոխվել է կայունի:

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ արտարժույթով պարտատոմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես,Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Հայերեն English Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին