Տնտեսություն

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվարին աճել է 5.2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվարին աճել է 5.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 682.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է B24.am կայքը, 2015թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 245.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի դեպքում արձանագրվել է 23.7% աճ՝ 154.8 մլն կՎտ ժամ։ Ատոմակայանի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով՝ 282.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կրճատվել են 32.3%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ։

2015թ. ընթացքում Հայաստանում արտադրվել է 7 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014թ. համանման ցուցանիշը գերազանցում է 0.6%-ով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում