Հասարակական

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճան փետրվարի 29-ից մարտի 2-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, մարտի 1-2-ին` +18, մարտի 3-ին` +19, մարտի 4-ին` +18 աստիճան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում