Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում քվեարկության պետք է ներկայացվի մինչև ապրիլի 24-ը (լրացված)

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ին հղմամբ, իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Նախատեսված 45 րոպեից ավելի տևած քննարկումների ավարտին առաջ եկավ բանաձևի քվեարկության նպատակահարմարության մասին հարցը, քանի որ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այժմ այս պայմաններում ու այս տեսքով բանաձևի քննարկումը աննպատակահարմար է: Ցեղասպանության հարցում հայամետ դիրքորոշում ունեցող ձախերը ևս ձեռնպահ մնացին` հայտարարելով, որ բանաձևն այս տեսքով իրենց չի բավարարում և Ցեղասպանության վերաբերյալ սեփական բանաձևով հանդես կգան ապրիլի 24-ին ընդառաջ: Այս ամենի արդյունքում կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը իշխող կոալիցիայի առջև առաջ քաշեց բանաձև հետ քաշելու նախապայմաններ՝ բանաձև պետք է ներկայացվի մինչև ապրիլի 24-ը և ներառի երեք դրույթ՝ հստակ տեքստով հայտարարվի, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են, ընդունվի Գերմանիայի մեղսակցությունը և Գերմանիան պատասխանատվություն ստանձնի՝ նպաստելու հայ-թուրքական հարաբերությունները բարելավմանը:

Նախքան այդ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները իրենց ելույթներում նշում էին, որ փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրների պայմաններում չարժե վտանգել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները: Ջեմ Օզդեմիրը խիստ քննադատության ենթարկեց «Էրդողանին չբարկացնելուն» միտված նման դիրքորոշումը:

Ուշագրավ է, որ քննարկումների վերջում կոալիցիայի անդամ պատգամավորների շարքերով անցնում էր կանցլեր Անգելա Մերկելը և խնդրի վերաբերյալ զրուցում նրանց հետ:

Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, որոնք կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Հայերեն English

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը