Երևանի Նազարբեկյան 48 շենքն ապահովվել է նոր կոյուղագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Նազարբեկյան 48 շենքն արդեն ապահովված է նոր կոյուղագծով: Հունվարի վերջին նշված շենքի բնակիչների հետ կայացած` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանի հանդիպման ժամանակ շենքի կոյուղատար համակարգի բացակայությունը դիտարկվել էր որպես հրատապ լուծում պահանջող խնդիր ու, ըստ այդմ, առաջնահերթության սկզբունքով անցկացվել է 200 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն այցելել ու տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը շենքի բնակիչներին վստահեցրել է, որ բազմաբնակարան շենքում առկա մյուս խնդիրները, որոնք բարձրացվել էին նախորդ հանդիպման ժամանակ, ևս փուլային լուծում կստանան՝ պայմանով, որ անավարտ շենքի բնակիչները, ինչպեսև ժամանակին հանձն են առել, իրենց մասնակցությունը կունենան այդ հարցում:

Շնորհակալություն հայտնելով կոյուղագծի անցկացման խնդիրը հրատապ լուծելու համար` Նազարբեկյան 48 շենքի բնակիչները մեկ անգամ ևս վերահաստատել են, որ պատրաստ են կատարել շենքի հետագա շահագործմանն ու պահպանմանը միտված իրենց պարտավորությունները:

Նազարբեկյան 48 շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, սակայն բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել է անավարտ: Տարածքի ասֆալտապատման, ջրագծի և արտաքին լուսավորության ցանցի անցկացման հարցում ժամանակին աջակցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի