Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռոբերտ Սեկուտան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Սեկուտան՝ ընդգծելով, որ այդ մասին խոսվում է համանախագահների, այդ թվում և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններում:

Սեկուտան նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են տեսնել ազատ Եվրոպա, որտեղ տիրում է խաղաղություն և հանգստություն:

«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ԵԱՀԿ Հելսինկյան համաձայնագրի և ՄԱԿ-ի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա»,-նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում