Սպորտ

Փաշիկ Ալավերդյան. Ծանրամարտում այսօր երիտասարդներն են մթնոլորտ ձեւավորում

2 րոպեի ընթերցում

 Փաշիկ Ալավերդյան. Ծանրամարտում այսօր երիտասարդներն են մթնոլորտ ձեւավորում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում փետրվարի 15-ին ուժեղագույններին են պարզել 2 քաշային կարգերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, 56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը, ով բարձրացրել է 220 կգ, իսկ 62 կգ քաշայինների պայքարում լավագույնը 258 կգ բարձրացրած՝ Գևորգ Բաղդասարյանն էր:

Հավաքականի գլխավոր մարզչի դիտարկմամբ, դեռեւս վաղ է գնահատականներ տալ, քանի որ այժմ միայն տղամարդկանց 2 քաշային կարգերում են անցկացվել մրցումները, իսկ այդ քաշային կարգերում հայ ծանրամարտիկները ուժեղագույնը չեն:

«Ամեն դեպքում, այժմ արդեն կարելի է ասել, որ ծանրամարտում երիտասարդներն են մթնոլորտ ձեւավորում, իսկ դա արդեն ուրախալի է»,- ասաց Փ. Ալավերդյանը:

Հայաստանի առաջնության արդյունքում կձեւավորվի 8 մարզիկներից կազմված հավաքականը, որը մասնակցելու է ապրիլի 8-16-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ Եվրոպայում լավագույն արդյունքներ ցացադրած 5 մարզիկները կմեկնեն Ռիո՝ մասնակցելու օլիմպիական խաղերին:

Նշենք նաեւ, որ Հայաստանի առաջնության շրջանակներում փետրվարի 16-ին մրցելու են 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում