Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, փետրվարի 16-ին`+11, փետրվարի 17-ին` +12, փետրվարի 18-19-ին` +13 աստիճան:

Հայերեն English