Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. դեսպան Միլս

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսությունը գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. դեսպան Միլս

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակադակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանատան կողմից կազմակերպված օնլայն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին:

«Նախագահ Օբամայի մեկնաբանություններն արտացոլում են Հայաստանում դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները, ամերիկյան ներդրումներն ու առևտրի ծավալի մեծացումը: Անցած տարի եղան կարևոր զարգացումներ, այդ թվում, Որոտանի հիդրոկասկադի գործարքը` ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը: Այն նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ: Ռիչարդ Միլսը նշել է, որ ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ: «Հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար` լինեն հայկական, օտարերկրյա, թե ռուսական խիստ կարևոր է: Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,-ավելացրել է դեսպանը:

Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով հանդիպմանը նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

Տեղադրություն

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում