Ըստ վրացագետի` ռազմական համագործակցության ոլորտում Հայաստանն ու Վրաստանն ունեն չիրացված ռեսուրս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական համագործակցության ոլորտում Հայաստանն ու Վրաստանն ունեն չիրացված ռեսուրս: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նրա խոսքով, ռեսուրսի չօգտագործումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, իսկ Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

«Այս ոլորտում Վրաստանն ավելի զգուշավոր քաղաքականություն է վարում, կարծես, ավելի երկար է մտածում որոշումների կայացման ժամանակ: Այսօր ռազմական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը դիտարկում ենք այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ուսումնավարժական, պլանային համագործակցության հարցերը: Ավելի հեռուն ներկա շրջափուլում դժվար է դիտարկել»,-ասաց վրացագետը:

Անդրադառնալով Վրաստանի Պաշտպանության նախարարի` Հայաստան կատարած այցին` վրացագետը նշեց, որ Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի նահանջ են ապրել նախորդ տարիների համեմատ: Այդ երկրների միջև շփումները, ինչպես բարձր մակարդակում, այնպես էլ հասարակական, քաղաքական հարթության մեջ, բավական պասիվացել են: Ի հակառակ դրան, ավելի են ակտիվացել հայ-վրացական շփումները:

«Եթե հետևենք ադրբեջանական, թուրքական լրատվամիջոցներին, ապա կտեսնենք, որ լրագրողերի, փորձագետների մակարդակով այդ խնդիրը բարձրացվում է, կա վրդովմունք` ուղղված Վրաստանին: Վրաստանի Պաշտպանության նախարարն էլ Հայաստան կատարած այցելության ընթացքում հայտարարություն արեց այն մասին, որ Ադրեբջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Թուրքիան հարևանը: Սա մեսիջ էր Ադրեբջանին ու Թուքիային` ցույց տալով, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է»,-ավելացրեց վրացագետը:

Պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Ամիսներ առաջ էլ Վրաստանում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է