Բելա­ռուսի Հանրապետությունում փետրվարի 8-11-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-բելառուսական մշակութային համագործակցության շրջանակում և «Հայաս­տանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրա­­պե­տության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2014-2017 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա փետրվարի 8-11-ը, Բելա­ռուսի Հանրապետությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրս նշյալ ձևաչափով Հայաստանում Բելառուսի մշա­կույթի օրեր անցկացվել են 2005, 2011 և 2014 թվականներին, իսկ Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր՝ 2007 և 2013 թվականներին: Հայաստանի և Բելառուսի մշակույթ­ը ներկայացրել են հեղինակավոր կոլեկտիվներ և անհատ կատարողներ:

Այս տարի Հայաս­տանի մշակույթի օրերի շրջանակում Մինսկում համերգով հանդես կգա Հայաս­տանի պետական ջազ նվագա­խումբը, Մ. Սավիցկու անվան պատկերասրահում կբացվի հայ ժամանա­կակից նկարիչների արվեստի ստեղծագոր­ծություն­ների ցուցահանդեսը, ինչպես նաև Մինս­կի ազգա­յին գրադարանում կկազմակերպվի հայ­կական գրքերի ցուցահանդես:

Հայաս­տանի մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա փետրվարի 9-ին, Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում: Հայ նկա­րիչ­ների ցուցահանդեսը կգործի փետրվարի 10-19-ը. կներկայացվի 13 նկար­չի` 60 աշխատանք:

Նույն օրերին Մինսկում կբացվի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է Պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայկական տաղավարում կներկայացվի պետական պատ­վերով ու աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր նախաձեռնություններով հրատարակված 200 միավոր գրականություն: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայաստանի անկախության թեմայով հրատարակված գրականությունը:Հայկական տա­ղա­վարը ձևավորված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհր­դանիշ անմոռուկներով և Հայաստանի անկախության 25-ամյակի խորհրդանիշ պաս­տառ­ներով:

Հայերեն العربية Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ