Հասարակական

ՀՀԿ-ն ՄԻՊ-ի իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն ՄԻՊ-ի իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին կայանալիք խմբակցության նիստում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ որքանո՞վ է հավանական Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի առաջադրումը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կա, նաև նրա թեկնածությունը կա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուն պարզ կլինի միայն փետրվարի 5-ին, երբ այդ հարցը կքննարկվի խմբակցության նիստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում