Սպորտ

Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել «Ռայո Վալեկանո»-ում

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել «Ռայո Վալեկանո»-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ստամբուլի«Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալեկանո», մեկնել է Մադրիդ:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AS-ը, Օզբիլիսն արդեն առաջին մարզումն է անցկացրել իսպանական թիմում՝ անհատական ծրագրով:

Նախատեսվում է, որ հունվարի 27-ին Օզբիլիսը բուժզննում կանցնի «Ռայո Վալյեկանո»-ում և պայմանագիր կստորագրի: Իսպանական ակումբում ՀՀ ընտրանու կիսապաշտպանը հանդես է գալու մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո վերադառնալու է Ստամբուլ:

«Բեշիկթաշ»-ն Օզբիլիսի համար Մոսկվայի «Սպարտակ»-ին վճարել է 1,3 մլն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում